ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բաքվի կենտրոնում վաղ առավոտից այրվում է բնակելի շենք
19:15 20.01.2018

Բաքվի կենտրոնում վաղ առավոտից այրվում է բնակելի շենք

Բաքվի կենտրոնում այրվում է 4 հարկանի բնակելի շենք, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 10 հրշեջ մեքենա։ Տեղում աշխատում են նաև շտապօգնության մեքենաներ։

Քամին խոչընդոտում է հրշեջների աշխատանքը: Շենքի բոլոր բնակիչները տարհանվել են: Տուժածներ չկան: 

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է առավոտյան 08:29-ին: Ադրբեջանի ԱԻՆ հակահրդեհային ծառայության ղեկավար Ֆյուզուլի Ասադովի խոսքով, հրդեհը բռնկվել է տանիքում ինչ-որ իրերի այրման հետևանքով: Այրվում է 2,000 մ2 տարածք:

Լուսանկարը՝ News.az-ի

19:15 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները