ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ սարքը
19:35 20.01.2018

Չինաստանում գործարկվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ սարքը

Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սիան քաղաքում, փորձնական ռեժիմով գործարկվել է աշխարհի ամենամեծ օդամաքրիչ սարքը: Սարքը 100 մ բարձրությամբ աշտարակի տեսք ունի: Հեղինակները պնդում են, որ աշխարհում նմանատիպը չկա, գրում է ՌԻԱ Նովոստին South China Morning Post-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Համակարգն աշխատում է աշտարակի շուրջ կառուցված ջերմային կայանների հաշվին: Ներսում օդը, տաքանալով արևային էներգիայից, վեր է բարձրանում և անցնում բազում ֆիլտրերով:

Սիանը չինական ամենաաղտոտված 10 քաղաքներից մեկն է: Օբյեկտում ստուգումներ իրականացնելուց հետո Շրջակա միջավայրի ուսումնասիրության ինստիտուտի տեսուչները եզրակացրել են, որ մի քանի ամսում սարքը կարողացել է ավելի քան 10 ք/կմ տարածք մաքրել:

Գործարկման պահից սարքի` դեպի մթնոլորտ արձակած մաքուր օդի ծավալը մասնագետները գնահատում են 10 մլն խ/մ:

Լուսանկարը՝ Iz.ru-ի

19:35 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները