ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը». Վարչապետ
19:55 20.01.2018

«ՍԱՊԾ-ն պարտավոր է իր աշխատանքով երաշխավորել, որ պաշտպանում է քաղաքացիների շահերը». Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել են ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության՝ 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018թ. անելիքները:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը զեկուցել է, որ 2017թ. ծառայությունն իրականացրել է Կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են եղել սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործության անընդունելի ռիսկերի կանխարգելմանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար ներկրման և արտահանման ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը:

ՍԱՊԾ-ն նախաձեռնել և փուլային հաջորդականությամբ սկսել է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք անհրաժեշտ էին Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման համար: Դրանք են՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցումը, տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի տրամադրումը, թվայնացումը և տեղեկատվական բազաների ձևավորումը, սահմանային հսկողության գործընթացների պարզեցումն ու հստակեցումը, լաբորատոր կարողությունների զարգացումը, ռիսկերի գնահատման մոդելի մշակումը և փուլային ներդրումը, ռեյթինգավորման համակարգի մշակումն ու ներդրումը, գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, սննդի շղթայի օպերատորների մոտ HACCP համակարգի ներդրումը, տեղական արտադրության սննդամթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը և մոնիթորինգային ծրագրերի իրականացումը: 

Մինչ ծրագրերի կատարմանն անդրադառնալը՝ ՍԱՊԾ պետը Վարչապետին ներկայացրել է 2017թ. վերահսկողության արդյունքները և ցուցանիշները. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, կայուն անասնահամաճարակային վիճակ է եղել, կարանտին վնասակար օրգանիզմների նոր օջախներ չեն հայտնաբերվել: Ծառայությունը ձևավորել է սննդի շղթայի օպերատորների բազա վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար. 16 անգամ աճել է ՍԱՊԾ տեղեկատվական բազայում գրանցված սննդի շղթայի օպերատորների թիվը՝ 855-ից (2016թ.) հասնելով 13,794-ի (2017թ.), 3 անգամ ավելացել է թեժ գծով ստացված բողոքների քանակը: Իրականացվել է ավելի քան 1300 պետական վերահսկողական միջոցառում՝ 717 ստուգում, 608 դիտարկում և 84 մշտադիտարկում, որոնց արդյունքում, ՍԱՊԾ պետի խոսքով, արձանագրվել են շոշափելի բարեփոխումներ վերահսկողություն անցած թիրախային ոլորտներում և արտադրություններում: Ընդ որում, պետական վերահսկողությունն իրականացվել է հետևյալ մոտեցմամբ՝ խորհրդատվություն, ժամանակի տրամադրում իրավիճակը շտկելու համար, հետո միայն՝ վարչական պատասխանատվության կիրառում:

Շարունակությունը՝ այստեղ:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

19:55 20.01.2018

Ամենաշատ ընթերցվածները