ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հանքարդյունահանողները կսկսեն տեղեկացնել ֆինանսական հոսքերի մասին
16:55 25.01.2018

Հանքարդյունահանողները կսկսեն տեղեկացնել ֆինանսական հոսքերի մասին

Հանքարդյունահանող ընկերությունները ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ կներկայացնեն: ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի հունվարի 25-ի նիստում, հայտնում է PanARMENIAN.Net-ը:

Նախագծով սահմանված փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում կներդրվեն թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ:

Սահմանվում է ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվությունը հետագայում կհամադրվի Կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, և վերլուծության արդյունքում կպատրաստվի հանրային զեկույց:

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել օրենսդրության համապատասխանեցումը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտին՝ ՀՀ-ում դրա սահուն իրականացման նպատակով:

16:55 25.01.2018

Ամենաշատ ընթերցվածները