ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Քննարկվել են «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման 2-րդ փուլի աշխատանքները
17:35 31.01.2018

Քննարկվել են «Մեղրի» ԱՏԳ ծրագրի իրականացման 2-րդ փուլի աշխատանքները

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում հունվարի 30-ին տեղի է ունեցել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ծրագրի իրականացման երկրորդ փուլի աշխատանքներին նվիրված քննարկում, որը  վարել է նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որին հղումով փոխանցում է Tert.am-ը:

Քննարկմանը մասնակցել են Նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության, ««Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ, «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ (Avenue Consulting Group) և ««Մեղրի» ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ ներկայացուցիչները։

Քննարկման ընթացքում «Ավենյու քընսալթինգ գրուպ» ընկերության Ռազմավարական կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Կարեն Մարտիրոսյանը ներկայացրել է «Մեղրի» ԱՏԳ կառուցապատման երկրորդ փուլի գործարար ծրագիրը, որով նախատեսվում է ազատ տնտեսական գոտու գործունեության, ենթակառուցվածքների և տարածքի ընդլայնում ներդրողների համար շահութաբեր բիզնես ծավալելու նախապայմաններ ստեղծելու նպատակով: Քննարկվել են ծրագրին առնչվող մի շարք առաջարկներ, նախանշվել են համագործակցության հետագա ուղղությունները և հանդիպումների ժամանակացույցը։

Լուսանկարը՝ Zangezur.TV-ի արխիվից

17:35 31.01.2018

Ամենաշատ ընթերցվածները