ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Կարևոր է երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին». Բակո Սահակյան
14:35 03.02.2018

«Կարևոր է երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թեւի մի խումբ անդամներին: Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ»-ում:

Արցախի Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են մեր երկրի պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանն արժևորել է նման հանդիպումները՝ կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Լուսանկարը՝ President.nkr.am-ի

14:35 03.02.2018

Ամենաշատ ընթերցվածները