ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Թել Ավիվը հողին կհավասարեցնենք». իրանցի բարձրաստիճան պաշտոնյա
19:55 21.02.2018

«Թել Ավիվը հողին կհավասարեցնենք». իրանցի բարձրաստիճան պաշտոնյա

Իրանի բարձրագույն ղեկավարության Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի՝ Անվտանգության մյունխենյան համաժողովի ժամանակ արած հայտարարությունը, նախազգուշացրել է, որ ցանկացած ռազմական սադրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է հողին հավասարեցնել Թել Ավիվը:

Իրանական Fars գործակալությունը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետը Մյունխենում հայտարարել էր անմիջապես Իրանի դեմ գործելու պատրաստակամության մասին՝ հիշեցնելով, որ վերջերս Սիրիայի տարածքում իսրայելական օդուժն իրանական արտադրության անօդաչու էր կործանել: Այս մասին կարդում ենք Tert.am-ում:

«Ինչ վերաբերում է Նեթանյահուի անխոհեմ խոսքերին, ապա պետք է ասեմ, որ Իրանի դեմ ամենաթեթև անխոհեմ քայլ ձեռնարկելու դեպքում մենք Թել Ավիվը հողին կհավասարեցնենք, իսկ Նեթանյահուին ճողոպրելու որևէ հնարավորություն չենք տա:

ԱՄՆ-ի ու Իսրայելի առաջնորդները չեն ճանաչում Իրանին ու չեն գիտակցում մեր դիմակայելու ուժը, դրա համար էլ անընդհատ պարտվում են»,- ասել է խորհրդի քարտուղարը:

Լուսանկարը՝ PressTV.com-ի

19:55 21.02.2018