ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Գյուղացիները 1 լիտր դիզելը կգնեն 60 դրամ ցածր գնով
15:35 22.02.2018

Գյուղացիները 1 լիտր դիզելը կգնեն 60 դրամ ցածր գնով

ՀՀ Կառավարությունը փետրվարի 22-ի նիստում հավանության է արժանացրել պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: Կառավարության արձանագրային որոշումը գործադիրին ներկայացրել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ»-ից:

Ծրագրով սուբսիդավորվում է գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերվող դիզելային վառելիքի գինը: Որպես սուբսիդիա մատակարարին տրամադրվելու է մինչև 360 միլիոն դրամ (1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ): Նախատեսվում այսպես սուբսիդավորել 6 միլիոն լիտր դիզելային վառելիք: Սա նշանակում է, որ գյուղացին դիզելային վառելիքը կգնի վաճառվող գնից 60 դրամ ցածր գնով:

15:35 22.02.2018