ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Անցնող շաբաթ շփման գծում Ադրբեջանը կիրառել է 60 մմ-ոց ականանետ
18:15 24.02.2018

Անցնող շաբաթ շփման գծում Ադրբեջանը կիրառել է 60 մմ-ոց ականանետ

Փետրվարի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3,000 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60-միլիմետրանոց ականանետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Արցախի Հանրապետության ՊՆ Մամուլի ծառայություն 

18:15 24.02.2018