Հասարակական
Apple-ն աշնանը կներկայացնի iPhone-ի 3 նոր մոդել. Bloomberg
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է մի քանի ամսից ներկայացնել iPhone-ի միանգամից 3 մոդել, որոնցից մեկը լինելու է iPhone-ի՝ երբևէ ներկայացված ամենամեծ մոդելը: Մյուսը լինելու է ներկայիս iPhone X-ի նույն չափին, սակայն առավել կատարելագործված տարբերակը, իսկ 3-րդ մոդելը կլինի ավելի մատչելի ու կունենա iPhone X-ի առանցքային գործառույթներից մի քանիսը:
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ մանրամասնելով, որ հեռախոսները ներկայացվելու են աշնանը, փոխանցում է Tert.am-ը:
Այսպիսով՝ Apple-ը ցանկանում է իր կողմը գրավել այն մեծաթիվ սպառողներին, որոնք iPhone X սմարթֆոնի թանկ լինելու պատճառով ավելի մատչելի համարժեքներին են նախապատվությունը տվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone X-ը չի արդարացրել ոլորտի վերլուծաբանների կանխատեսումներն ու վաճառքի ցածր ցուցանիշ է արձանագրել: