ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ-ի ներկայացուցիչներին
18:35 27.02.2018

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ-ի ներկայացուցիչներին

Այսօր՝ փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին և փոխնախագահներ Հեղինե Բիշարյանին ու Մհեր Շահգելդյանին: Այս մասին հայտնում են «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի ծառայությունից, փոխանցում է Tert.am-ը։

Հաղորդագրությունում ասվում է.«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանին, Արցախին, հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Արմեն Սարգսյանն «ՕԵԿ» նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և սկզբունքային մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում: «ՕԵԿ» նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է երկրի առջև ծառացած ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների, հասարակությանը հուզող խնդիրների և դրանց լուծման հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումները և պատկերացումները:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ խոշոր, ռազմավարական ծրագրերի առաջադրման և իրականացման հետ կապված: Հանդիպումն անցել է ջերմ և անկաշկանդ աշխատանքային մթնոլորտում:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը և «ՕԵԿ» փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հաջողություն են մաղթել Արմեն Սարգսյանին առաջիկա ընտրական գործընթացներում»:

Լուսանկարը՝ A1plus.am-ի

18:35 27.02.2018

Ամենաշատ ընթերցվածները