ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Առաջիկա 30 օրում» ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն
18:55 27.02.2018

«Առաջիկա 30 օրում» ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կոնկրետ ժամկետներ է նշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման համար: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալության թղթակիցը Twitter-ում, փոխանցում է Tert.am-ը:

Նախարարը համապատասխան հայտարարությունն արել է Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանում ելույթի ժամանակ:

«Կարող եք սպասել, որ առաջիկա 30 օրում կսահմանվեն պատժամիջոցները: Մենք կիրառում ենք գոյություն ունեցող բոլոր պատժամիջոցները և նորերն ենք սահմանում»,- ասել է Մնուչինը:

Ավելի վաղ ԱՄՆ Ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ իր գերատեսչությունն աշխատում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ: Նա նշել էր, որ իր գերատեսչությունը սերտորեն համագործակցում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործի շրջանակում:

Լուսանկարը՝ CNBC.com-ի

18:55 27.02.2018

Ամենաշատ ընթերցվածները