ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մոգերինին նամակներ է հղել ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի ԱԳ նախարարներին
14:55 01.03.2018

Մոգերինին նամակներ է հղել ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի ԱԳ նախարարներին

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նամակներ է ուղարկել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներին Սիրիայում հաշտության հասնելու ջանքերի կոչով, փոխանցում է Irna իրանական գործակալությունը, որին վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը:

Այս նամակները ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի շարունակություն կարելի է համարել, ասել է Մոգերինիի մամուլի քարտուղար Քեթրին Ռեյը, քանի որ նամակներում ևս Սիրիայում պատերազմական գործողությունների ավարտման, զսպվածության ցուցաբերման ու կրակի դադարեցման կոչ կա: Նամակներում նաև նշվում է, որ հրադադարի ռեժիմի ընդունման հետևանքով կողմերը պարտավոր են լիարժեք անվտանգություն ապահովել ՄԱԿ-ի պատվիրակության այցին դեպի Արևելյան Ղուտա պարենային և բժշկական օգնություն տեղ հասցնելու համար:

Օրաթերթը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի կողմից Սիրիայում 30-օրյա հրադադարի մասին բանաձևն ընդունվել է փետրվարի 24-ի գերագույն խորհրդի նիստում, սակայն 4 օր անց նախատեսված հումանիտար օգնությունը դեռևս հնարավոր չէ իրականացնել:

Լուսանկարը՝ FinancialTribune.com-ի

14:55 01.03.2018

Ամենաշատ ընթերցվածները