ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Motorola-ն կարող է վերսկսել ծալովի հեռախոսների արտադրությունը
18:15 01.03.2018

Motorola-ն կարող է վերսկսել ծալովի հեռախոսների արտադրությունը

Փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում ընթացող MWC 2018 ցուցահանդեսում Lenovo ընկերության ղեկավար Յան Յուանցինն ակնարկել է լրագրողներին Motorola RAZR դիզայնի հնարավոր վերարտադրման մասին:

Այժմ Motorola-ն պատկանում է չինական Lenovo-ին:

Ըստ Յան Յուանցինի՝ ժամանակակից տեխնոլոգիաները, հատկապես ճկուն դիսփլեյները, թույլ են տալիս բազում նորամուծություններ կիրառել սմարթֆոնների դիզայնում, ինչը հույս է տալիս, որ շուտով «նոր RAZR» կհայտնվի, գրում է Ferra.ru-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Այդպիսով կա հավանականություն, որ Lenovo-ն RAZR ապրանքանիշը զուտ մեկ սմարթֆոնի համար չի օգտագործի, այլ կաշխատի նույնքան հետաքրքիր բան ստեղծել, որքան օրիգինալն էր, օրինակ, բարակ ծալովի հեռախոս ծալվող դիսփլեյով:

Լուսանկարը՝ Ixbt.com-ի

18:15 01.03.2018

Ամենաշատ ընթերցվածները