ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման նախագիծ է ընդունվել
21:15 01.03.2018

Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման նախագիծ է ընդունվել

Գործադիրը մարտի 1-ի նիստում սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագիծ է ընդունել: Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիմնավորման համաձայն՝ 2018թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,8 մլն դրամ գումար, որը կտրամադրվի սահմանամերձ 25 համայնքի բնակիչներին:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

 

21:15 01.03.2018