ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

«Տաշիր»-ը 500 մլն ռուբլի կներդնի ապրանքների տնային առաքման ծառայությունում
18:35 06.03.2018

«Տաշիր»-ը 500 մլն ռուբլի կներդնի ապրանքների տնային առաքման ծառայությունում

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը 2018թ.-ին 500 մլն ռուբլի կներդնի Save Time անվանումը կրող խանութներից տուն ապրանքների առաքման ծառայության մեջ:

Այս մասին գրում է Ведомости-ին՝ վկայակոչելով ծրագրի գլխավոր տնօրեն Դմիտրի Դորոշենկոյին: Նրա խոսքով միջոցները ներդրվելու են տեխնոլոգիական գործընթացի զարգացման ու օպտիմալացման, մարկետինգի ու գովազդի մեջ, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Save Time-ը «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին ներդրումն է ծառայությունների հավելվածների ոլորտում: Հաղորդվում է, որ «Տաշիր»-ը մտադիր է ընդլայնել խանութների ցանցը, որտեղ կարելի է այդ հավելվածի միջոցով պատվերներ կատարել անգամ այլ քաղաքներից:

Դորոշենկոյի խոսքով գնված ապրանքների առաքումը կատարվում է շուրջ մեկ ժամվա ընթացքում, որի արժեքը կազմում է 199 ռուբլի:

Լուսանկարը՝ Lragir.am-ի 
18:35 06.03.2018

Ամենաշատ ընթերցվածները