ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Հադրութի հարավային ուղղությամբ
17:35 07.03.2018

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Հադրութի հարավային ուղղությամբ

Մարտի 7-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ-ից՝ ԼՂ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրչիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

17:35 07.03.2018