ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին
20:15 07.03.2018

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունել էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Ավելի վաղ նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ 2016թ․ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը: Նա հավելել էր, որ այդ կապակցությամբ 2018թ․ Արցախի սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։

«Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը»,-ասել էր արտաքին գերատեսչության ղեկավարը։

20:15 07.03.2018

Ամենաշատ ընթերցվածները