ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում 9-ամյա երեխան ընկել է Ողջի գետը
21:35 07.03.2018

Կապանում 9-ամյա երեխան ընկել է Ողջի գետը

Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր՝ մարտի 7-ին, 9-ամյա երեխան ընկել է Ողջի գետը:

Երեխային հրշեջ-փրկարարները կարողացել են դուրս բերել գետից և տեղափոխել են Կապան բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի տնօրեն Կարեն Մելքոնյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ երեխայի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նա ունի կոտրվածքներ, այս պահին գտնվում է Թերապիայի բաժանմունքում:

21:35 07.03.2018