ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«12 միլիոն հայ տեր է պատրիարքարանին». Փայլան
15:55 08.03.2018

«12 միլիոն հայ տեր է պատրիարքարանին». Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը կրկին բարձրացրել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը ու հայտարարել, որ պատրիարքարանը հայտնվել է պատանդի կարգավիճակում, փոխանցում է Asbarez-ը, որին հղումով վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը:

«Պետության հետ մոտ կապեր ունեցող մեկը գրավել է Պոլսի Հայոց պատրիարքարանի փոխանորդի պաշտոնը, այսինքն՝ պետությունն իշխանական վերահսկիչ է նշանակել: Դուք կարող եք Թուրքիայի մեջ նման ճնշում բանեցնել հայերի նկատմամբ, սակայն աշխարհում 12 միլիոն հայ կա ու գրեթե բոլորը տեր են կանգնում մեր պատրիարքարանին, սակայն այժմ այն պատանդի կարգավիճակում է»,- ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորը նաև նշել է, որ իրականությունն այն է, որ Աթեշյանին հայերը չեն հարգում: Այս քաոսից դուրս գալու միակ  լուծումը քվեատուփն է՝ ընտրությունը.«Կազմակերպեք ի վերջո այդ ընտրությունն ու մենք կլուծենք հայ համայնքի ու Թուրքիայի համար տագնապալի այս հարցը: Այս մարդը չի կարող տարիներ շարունակ մնալ որպես փոխանորդ՝ պարզապես ոչինչ չանելով»:

Փայլանը նաև հայտնել է, որ այս հարցի շուրջ զրուցել է նաև Թուրքիայի վարչապետի հետ ու հարցրել նրան՝ արդյո՞ք ձեռնտու է անկառավարելի դարձած պոլսահայ համայնք ունենալը:

Լուսանկարը՝ ErmeniHaber.am-ի 
15:55 08.03.2018

Ամենաշատ ընթերցվածները