ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ
15:35 08.03.2018

Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ

Մարտի 7-ին Պաշտպանության բանակում անցկացվել են շտաբային մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ շտաբի բաժիններն ու ծառայությունները:

Մարզումները ղեկավարել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ՊԲ կայքը հայտնում է, որ հավանական պատերազմական պայմաններում շատ ավելի արդյունավետ գործելու և ղեկավարության կողմից ընդունվող որոշումներն առավել իրատեսական դարձնելու նպատակով մարզումների ընթացքում հստակեցվել են մասնակիցների անելիքները, ճշգրտվել գործողությունների համալիրն ու դրանց իրականացման հերթականությունը:

Շտաբային մարզումների արդյունքում կատարելագործվել են սպաների գործնական հմտություններն ու գործառութային պարտականությունները, բարձրացել է ՊԲ վարչության ներդաշնակման աստիճանը:

15:35 08.03.2018

Ամենաշատ ընթերցվածները