ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՀ տարածքում անցանելի են բոլոր ավտոճանապարհները
15:15 09.03.2018

ՀՀ տարածքում անցանելի են բոլոր ավտոճանապարհները

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մարտի 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:15 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները