ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի 34 պատվիրակ կմասնակցի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը
12:35 09.03.2018

Հայաստանի 34 պատվիրակ կմասնակցի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը

Մարտի 16-29-ը Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

ՀՀ Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ աշխարհամասի գլխավոր ստուգատեսը հավաքել է ներկայացուցչական կազմ. առաջնության 318 մասնակիցների թվում են 138 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Յակովենկոն: Մասնակիցների թվում են նաև հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դավիդ Նավարան, Ռադոսլավ Վոյտաշեկը, Ֆրանցիսկո Վալեխոն, Մաքսիմ Մատլակովը, Ռուսլան Պոնոմարյովը, Իվան Չեպարինովը, Էռնեստո Ինարկիևը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Ընդհանուր առմամբ մեկնարկի դուրս կգա Հայաստանի 34 պատվիրակ:

Լուսանկարը՝ TimeNews.am-ի

12:35 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները