ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին ներկայացված բանաձևը
12:55 09.03.2018

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին ներկայացված բանաձևը

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին ընդդիմության ներկայացրած բանաձևը քննարկելու առաջարկը: Վերջին տասնամյակում մի քանի անգամ Սերբիայի խորհրդարանին նման բանաձևեր են ներկայացվել, սակայն դրանք բոլորն էլ մերժվել են, փոխանցում է Asbarez-ը:

Այս անգամ բանաձևը ներկայացվել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվքովիչի կուսակցության կողմից, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Սերբիան սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է, այնտեղ բնակվում է 300-ից էլ պակաս հայ, բայց չնայած այս հանգամանքին՝ 2015-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ժամանակ, ի թիվս տասնյակ այ երկրների նախագահների, Սերբիայի նախագահը ևս մասնակցել է Երևանում կազմակերպված միջոցառումներին:

Լուսանկարը՝ DreamsTime.com-ի

12:55 09.03.2018