ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանի վարչապետը կայցելի Բաքու
13:15 09.03.2018

Վրաստանի վարչապետը կայցելի Բաքու

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Ադրբեջան, հայտնում է Report-ը: Այցը տեղի կունենա մարտի 11-ին, փոխանցում է Tert.am-ը:

Հաղորդվում է, որ Կվիրիկաշվիլին մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվեն Վրաստանի և Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող համատեղ նախագծերը, տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և այլ թեմաներ:

Հիշեցնենք՝ այսօր նախատեսված է Վրաստանի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ պաշտպանության նախարար Լեվան Իզորիայի Բաքու այցը:

Լուսանկարը՝ Vesti.ru-ի

13:15 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները