ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ջերմաստիճանը Սյունիքում կնվազի 5-6 աստիճանով
12:35 09.03.2018

Ջերմաստիճանը Սյունիքում կնվազի 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 9-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն

12:35 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները