ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ով է Հայաստանի ֆուտբոլի հավաքական հրավիրված նորեկը
16:15 09.03.2018

Ով է Հայաստանի ֆուտբոլի հավաքական հրավիրված նորեկը

Մարտի 7-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն մարտի 24-ին (Հայաստան-Էստոնիա) և մարտի 27-ին (Հայաստան-Լիտվա) կայանալիք ընկերական հանդիպումներին:

13 ֆուտբոլիստների մեջ միայն մեկ խաղացող է, որ առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական:

Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո Բալեկյան. մորական կողմից հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստը խաղում է արգենտինական «Ուրականում», ու արժանանալով Արթուր Պետրոսյանի ուշադրությանը՝ հրավիրվել է հավաքական:

Tert.am-ը մի քանի փաստեր է ներկայացրել հավաքականի նորեկի մասին.

Անուն, ազգանուն - Նորբերտո Ալեխանդրո Բրիասկո Բալեկյան,

Ծննդյան թիվ - 29.02.1996 թվական,

Հասակ - 1.79մ,

Ակումբ - «Աթլետիկո Ուրական»,

Խաղային դիրք - կենտրոնական հարձակվող:

Նորբերտո Բրիասկոն հանդես է գալիս Արգենտինայի առաջնությունը ներկայացնող «Աթլետիկո Ուրական» ակումբում: Ակումբի գույները պաշտպանում է 2016 թվականից: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականը: 

2016/17 թվականների մրցաշրջանում Բրիասկոն մասնակցել է 18 հանդիպման և աչքի է ընկել 3 անգամ:

Արգենտինայի այս առաջնության մեկնարկային խաղում մնացել է պահեստայինների նստարանին, իսկ հաջորդ 8 խաղերին չի հայտավորվել:

Լուսանկարը՝ Tert.am-ից

16:15 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները