ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թրամփը ստորագրեց պողպատի և այլումինի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու հրամանագիրը
16:35 09.03.2018

Թրամփը ստորագրեց պողպատի և այլումինի ներկրման մաքսատուրքերը բարձրացնելու հրամանագիրը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պողպատի և այլումինի ներկրման մաքսատուրքերը 10-25 տոկոսով բարձրացնելու հրամանագիրը, որը չի տարածվում միայն Մեքսիկայի և Կանադայի վրա:

Որոշումն ուժի մեջ կմտնի երկու շաբաթից, մինչ այդ Սպիտակ տունը հայտարարել է, թե կարող է խմբագրել հրամանագիրն ու բացառություններ սահմանել նաև այն երկրների համար, որոնք շահավետ պայմաններ կառաջարկեն:

«Մենք պետք է ճկունություն և համագործակցության պատրաստակամություն ցույց տանք այն երկրների հանդեպ, որոնք մեր իրական բարեկամներն են, և ազնիվ են մեզ հետ առևտրի ու ռազմական ոլորտում»,- գրել է Թրամփը Թվիթերում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ Եվրամիությունն ու Չինաստանը խստորեն քննադատել էին մաքսատուրքերը բարձրացնելու՝ Թրամփի մտադրությունը՝ պնդելով, թե այն կարող է առևտրային պատերազմի պատճառ դառնալ:

Լուսանկարը՝ VoaNews.com-ի 
16:35 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները