ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանը հավակնում է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
16:55 09.03.2018

Մխիթարյանը հավակնում է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

ՈւԵՖԱ-ն սկսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի խաղերի արդյունքների հիման վրա շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի ընտրության քվեարկությունը: Հավակնոդների թվում է նաև Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով թիմի կազմում առաջին գոլի հեղինակ է դարձել «Միլան»-ի (2:0) հետ խաղում:

Մխիթարյանից բացի հավակնորդների թվում են «Զալցբուրգ»-ի կիսապաշտպան Վալոն Բերիշը, ով դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ խաղում (2:1), «Լիոն»-ի կիսապաշտպան Մարսելո Ֆիլյոն, ով գոլ է իրացրել «ԲԿՄԱ»-ի հետ խաղում (1:0) և Կիևի «Դինամո»-ի կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը, ով գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Լացիո»-ի հետ խաղում (2:2), գրում է Sports.ru-ն, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան մարտի 10-ին:

«Արսենալ»-«Միլան» խաղը տեղի է ունեցել մարտի 8-ին: Մխիթարյանը 15-րդ րոպեին բացել է հաշիվը՝ գոլ խփելով Մեսուտ Օզիլի փոխանցմամբ: Մինչ այդ Մխիթարյանը ճանաչվել էր փետրվար ամսվա «Արսենալ»-ի լավագույն խաղացող:

Լուսանկարը՝ Arsenal.com-ի

16:55 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները