ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն
17:15 09.03.2018

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանում մարտի 12-17-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն 25.000 զինծառայողի մասնակցությամբ:

Զորավարժություններին կմասնակցի նաև 250 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մոտ 1000 միավոր հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 50 միավոր այլ տեխնիկա, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են «հակառակորդի հարձակումը հետ մղելու և հակահարվածի անցնելու առաջադրանք»: Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են վերջերս ադրբեջանական բանակի զինանոցում հայտնված սպառազինության նոր համակարգերը:

Լուսանկարը՝ Novosti.az-ի
17:15 09.03.2018