ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը
17:35 09.03.2018

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը

Այսօր՝ մարտի 9-ին, Ադբեջան է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Երկօրյա այցի շրջանակում Իզորիան արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, որին հղումով փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն:

Նախարարների հանդիպումը սկզբից եղել է երկողմ ձևաչափով, ապա ավելի ընդլայնված կազմով: Բանակցությունների շրջանակներում ստորագրվել է 2018 թվականին պաշտպանության ոլորտում համագործակցության պլան, որի մանրամասները չեն հրապարակվել:

Իզորիան կհանդիպի նաև Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասուլզադեին և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:

Լուսանկարը՝ ABC.az-ի 
17:35 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները