ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը դատապարտել է Սումգայիթյան ջարդերը
17:55 09.03.2018

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը դատապարտել է Սումգայիթյան ջարդերը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ, որը փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նա նշել է, որ Խորհրդային Միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել՝ արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ:

«2018-ին լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր: Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու են ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»,-ասել է պատգամավորը։

Լուսանկարը՝ Parliament.ge-ի

17:55 09.03.2018