ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ-ից 2 պատվիրակություն կմեկնի՝ ՌԴ նախագահական ընտրություններին հետևելու
18:15 09.03.2018

ՀՀ-ից 2 պատվիրակություն կմեկնի՝ ՌԴ նախագահական ընտրություններին հետևելու

Մարտի 18-ին ՌԴ-ում մեկնարկող նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ-ից ՌԴ կմեկնի 2 պատվիրակություն 2 ձևաչափով՝ ԿԸՀ նախագահի հրավերով և ԱՊՀ դիտորդական խմբի կազմում: Այս մասին  Tert.am-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը կհետևեն ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքին, իսկ ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում կլինեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը և հանձնաժողովի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը:

Լրատվակայքը հիշեցնում է, որ ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսական համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնությունից» Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին:

Լրատվակայքը նշում է նաև, որ ՌԴ նախագահի ընտրություններին քվեարկելու համար տեղամաս է բացվելու նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը:
 
Լուսանկարը՝ Riafan.ru-ի
18:15 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները