ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանը և ԵՄ-ն անցնելու են համագործակցության նոր ձևաչափի
18:35 09.03.2018

Վրաստանը և ԵՄ-ն անցնելու են համագործակցության նոր ձևաչափի

Վրաստանի և Եվրամիության համագործակցությունն անցնում է նոր ձևաչափի: Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի`մարտի 8-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին տեղեկացրել է երկրի նախագահի վարչակազմը:

«Գեորգի Մարգվելաշվիլին և Ժան-Կլոդ Յունկերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցության նոր, ավելի բարձրաստիճան ձևաչափի մասին: Կողմերն արդեն սկսել են դրա ձևավորման աշխատանքները: Համագործակցության նոր փուլը ենթադրում է անցում ոլորտային համագործակցության ամենաբարձր ձևաչափին»,- նշվում է հայտարարության մեջ:

Լուսանկարը՝ 1tv.ge-ի

18:35 09.03.2018