ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օբաման մտադիր է սեփական շոուն վարել Netflix-ում
19:15 09.03.2018

Օբաման մտադիր է սեփական շոուն վարել Netflix-ում

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցում է Netflix ընկերության հետ սեփական շոուն վարելու շուրջ: Այդ մասին հայտնել է The New York Times-ն իրազեկ աղբյուրների վրա հղումով, փոխանցում է -ը:

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ դեռևս բանակցությունները նախնական բնույթ են կրում, հաղորդման ձևաչափը դեռ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ քննարկվում է շոուին ոչ միայն Օբամայի, այլ նաև նրա կնոջ՝ Միշելի մասնակցության հարցը:

Նշվում է, որ Օբաման մտադիր չէ մեկնաբանել գործող նախագահ Թրամփի գործողությունները: Հաղորդման հիմքում լինելու են «ոգեշնչող պատմություններ», որոնք լուսաբանելու են նախկին նախագահն ու նրա կինը, գրում է Deutsche Welle-ն:

Հիմնական թեմաները լինելու են առողջապահությունը, միգրացիան, գլոբալ տաքացումը, ընտրական իրավունքը: Բացի այդ, Միշել Օբաման կարող է առաջ տանել իր նախասիրությունը՝ առողջ և ճիշտ սնվելու թեման:

Ըստ պարբերականի՝ Netflix-ը չի հրապարակում, թե ինչ գումար է վճարելու նախկին նախագահին բացառիկ բովանդակության համար:

Օբամայի շոուն ցուցադրվելու է միայն Netflix-ով: Ըստ NYT-ի՝ Apple-ը և Amazon-ը, որոնք նույնպես իրենց սթրիմինգային հարթակներն ունեն, շահագրգռված են բանակցելու Օբամայի հետ համագործակցության նպատակով:

Լուսանկարը՝ Fatherly.com-ի

19:15 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները