ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բուֆոնը կավարտի կարիերան խաղաշրջանի վերջում
16:35 09.03.2018

Բուֆոնը կավարտի կարիերան խաղաշրջանի վերջում

«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մտադիր չէ շարունակել կարիերան ընթացիկ խաղաշրջանից հետո: Նա վերջնական որոշում է կայացրել՝ ավարտել կարիերան, գրում է Championat.com-ը Corriere della Sera-ի վրա հղումով, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 40-ամյա ֆուտբոլիստը կարող է ևս մեկ խաղաշրջանի մասնակցել, իսկ ինքը` Բուֆոնը, հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Իտալիայի հավաքական, եթե իրեն հրավիրեն:

2017-ի ավարտին Բուֆոնը հայտարարեց Իտալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին Շվեդիայի հետ անցումային խաղի ավարտից հետո: Ընթացիկ խաղաշրջանում դարպասապահը 13 խաղ է անցկացրել A Սերիայում, որտեղ 9 գոլ է բաց թողել:

Լուսանկարը՝ DW.com-ի

16:35 09.03.2018

Ամենաշատ ընթերցվածները