ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը տարածաշրջանային կայունությունն ամրապնդող գործոն է». Վրաստանի ՊՆ
19:55 09.03.2018

«Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը տարածաշրջանային կայունությունն ամրապնդող գործոն է». Վրաստանի ՊՆ

Այսօր Ադրբեջան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նրան ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին գրում է ադրբեջանական АПА գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:

Ալիևն Իզորիայի հետ զրույցի ընթացքում ընդծել է երկու երկրների միջև քաղաքական կապերի հաջող զարգացման մասին՝ նշելով, որ պաշտպանության և այլ ոլորտներում վրաց-ադրբեջանական համագործակցությունը հաջող կերպով շարունակվում է արդեն երկար տարիներ:
 
Վրաստանի ՊՆ ղեկավար Իզորիան էլ իր հերթին շեշտել է, որ Ալիևը մեծ դեր ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծել, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցությունն այս ոլորտում հանդիսանում է տարածաշրջանում կայունությունն ամրապնդող գործոն:

Լուսանկարը՝ Agenda.ge-ի 
 
19:55 09.03.2018