ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում». Արսեն Վենգեր
13:55 10.03.2018

«Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում». Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է երկրպագուների կողմից իր հասցեին հնչած քննադատությունների մասին: 

«Երկրպագուներն ատում են ոչ թե ինձ, այլ այն մարզչին, որն արդյունքներ չի գրանցում: Գոհ չեմ, քանի որ վերջին շրջանում մենք պարտություններ ենք կրում: Ցանկանում եմ հաղթել և դա անել հատուկ ոճով: Երբ մենք պարտվում ենք, ես, իհարկե, տանջվում եմ, ինչպես մյուսները: 

«Արսենալ»-ը 30 մլն մարդ է: Պարտությունով մեկ մարդ չէ, որ տանջվում է: Ես անհանգստանում եմ բոլորի համար և ցանկանում, որ նրանք երջանիկ լինեն: 

Աշխատանքի հետ կապված քիչ եմ քնում: Մարզիչները հաճախ հիասթափություն են զգում և փորձում են դուրս գալ այդ իրավիճակից»,- Վենգերի խոսքն է մեջբերում Sky Sports-ը, փոխանցում է Tert.am-ը: 

Լրատվակայքը նշում է, որ «Արսենալ»-ը 29 տուրից հետո 45 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Լուսանկարը՝ YouthsDigest.com-ի

13:55 10.03.2018

Ամենաշատ ընթերցվածները