ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենա է խափանվել
14:35 10.03.2018

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենա է խափանվել

Մարտի 10-ին՝ ժամը 02:42-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ ոսկու հանքի մոտակայքում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 37-րդ կմ-ից «ՎԱԶ-21015» մակնիշի 05 SL 966 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդին և 6 ուղևորներին տեղափոխել են թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատ:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:35 10.03.2018