ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԱՄՆ-ը պարբերաբար միջամտում է ռուսաստանյան ընտրություններին». Պուտին
15:55 10.03.2018

«ԱՄՆ-ը պարբերաբար միջամտում է ռուսաստանյան ընտրություններին». Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարբերաբար միջամտում է Ռուսաստանում կազմակերպվող ընտրություններին, այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում, փոխանցում է Tert.am-ը:

«Մենք ԱՄՆ ներկայացուցիչներին ամենաբարձր մակարդակով ասում ենք.«Դուք պարբերաբար միջամտում եք մեր ներքին քաղաքական կյանքին: Պատկերացնու՞մ եք, նրանք դա չեն էլ հերքում»,- ասել է Պուտինը:

Նա նաև հերքել է այն պնդումները, թե ՌԴ-ն որևէ կերպ միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին:

«Մենք չենք խառնվում ուրիշի գործերին, մենք նման նպատակ չենք դնում մեր առաջ: Մենք չենք տեսնում, թե ինչ նպատակի կարող ենք հասնել նման միջամտություն նախաձեռնելով: Չունենք մենք նման նպատակ: Եկեք պատկերացնենք, որ մենք մեր առաջ նման նպատակ ենք դրել: Հանուն ինչի՞: Միջամտել միայն միջամտելու համա՞ր:

Ի՞նչ նպատակով»,- շարունակել է ՌԴ նախագահը:

Վերջինս նաև ռուս-ամերիկյան վատ հարաբերությունների համար մեղադրել է հենց ԱՄՆ-ին:

Լուսանկարը՝ NBCNews.com-ի

15:55 10.03.2018

Ամենաշատ ընթերցվածները