ԱՎԵԼԻՆ

Զանգեզուր TV

Մարտի 5-ից 10-ի լուրերի ամփոփիչ թողարկում
00:55 11.03.2018

Մարտի 5-ից 10-ի լուրերի ամփոփիչ թողարկում

Այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիսի Պետական Համալսարանի 55 ուսանողների պարգևատրեց Ռոբերտ Էջանանցու անվան արդեն ավանդական դարձած կրթաթոշակներով:

Կարգազանց հետիոտներն անպատիժ չեն մնա:

Կապանի ատամնաբույժերի գերակշռող մասը դեռևս չեն պատկերացնում՝ ինչ ասել է, թե «արմեդ առողջապահական համակարգով աշխատել»-ը:

Ինչ անել երբ ձեր ընտանիքում ապրող երկու անչափահաս երեխաներն ունեն հաշմանդամության հետ կապված ակնհայտ խնդիրներ, սակայն չունեն համապատասխան կարգ և բուժօգնություն:

Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճեր, դատարան, հետո երեխաների տեսակցության օրեր, իսկ երբեմն էլ խնամատար ընտանիք. ահա այսպիսի ավարտ կարող է ունենալ առաջին հայացքից սովորական թվացող ընտանեկան վեճը, որից ամենաշատը տուժում են երեխաները:

Արդյո՞ք մեր երեխաների խաղալիքներն անվտանգ են:

Որքա՞նով են տղամարդիկ կարևոր ժամանակակից կանանց կյանքում:

Կապանցի աթլետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից Լևոն Աղասյանը Ստամբուլում վերջերս կայացած Բալկանյան երկրների առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել:

Վերոնշյալ և այլ թեմաների, աշխարհում և սպորտում մարտի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների մասին տեղեկացեք Zangezur.TV-ի լուրերի ամփոփիչ թողարկումից:

00:55 11.03.2018

Ամենաշատ ընթերցվածները