ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Լևոն Արոնյանն ու Մամեդյարովը ոչ ոքի են խաղացել
12:35 12.03.2018

Լևոն Արոնյանն ու Մամեդյարովը ոչ ոքի են խաղացել

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Պարտիան ավարտվել է 24-րդ քայլում:

Մամեդյարովի հետ խաղից առաջ Լևոն Արոնյանը մրցաշարը սկսել էր չինացի Դեն Լիրենի հետ խաղով՝ ավարտելով պարտիան դարձյալ ոչ ոքի: Իսկ ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը հաղթել էր ռուս Սերգեյ Կարյակինին:

Այսպիսով՝ այս երկու տուրերի ընթացքում Լևոն Արոնյանն ունի 1, Մամեդյարովը՝ 1,5 միավոր:

Լուսանկարը՝ Tert.am-ի 
12:35 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները