ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Իրանում կործանված թուրքական ինքնաթիռի սեւ արկղերից մեկը գտնվել է
12:55 12.03.2018

Իրանում կործանված թուրքական ինքնաթիռի սեւ արկղերից մեկը գտնվել է

Մարտի 11-ի երեկոյան Իրանում կործանվել է թուրքական մասնավոր ուղևորատար ինքնաթիռ, զոհվել են անձնակազմի 3 անդամներն ու 8 ուղևորները: Ինքնաթիռն ընկնելուց հետո պայթել է ու այրվել: Այս մասին կարդում ենք «Հայկական ժամանակ»-ում:

Թե որն է եղել աղետի պատճառը, դեռևս չկան նախնական վարկածներ: Կործանման վայրի՝ Չեխարմեխալե և Բախտիարե բնակավայրի նահանգապետը հայտնել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի սև արկղերից մեկը, փոխանցում է Irna գործակալությունը:

Նաև հայտնվում է, որ արդեն Իրան են ուղևորվել Թուրքիայի ներկայացուցիչներն ու 11 զոհերի հարազատները: Սև արկղերը կհանձնվեն համապատասխան կենտրոնին՝ ուսումնասիրման:

Կործանված օդանավը եղել է մասնավոր, պատկանել է թուրքական Başaran Holding ընկերությանը, կատարել է թռիչք Շարջիից՝ Արաբական Էմիրաթներից, դեպի Ստամբուլ, ռադարներից անհետացել է ժամը 18:40-ին: Ինքնաթիռում եղել են անձնակազմի 3 անդամներն ու 8 ուղևորները:

Աղետը դարձյալ տեղի է ունեցել Իրանի լեռնային հատվածում, գետնին հարվածելուց հետո այն պայթել է ու սկսել այրվել: 11 զոհերի մարմինները անճանաչելի են, բոլորը այրվել են, որոշ մարմիններ՝ մոխրանալու աստիճան: Անձանց նույնականացման համար ԴՆԹ անալիզ կպահանջվի:

Լուսանկարը՝ Euronews.com-ի

12:55 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները