ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ինչ գնումներ են կատարել ՀՀ նախարարությունները 2017-ին
13:35 12.03.2018

Ինչ գնումներ են կատարել ՀՀ նախարարությունները 2017-ին

2017 թվականի տվյալներով մեկ անձից արված գնումների ցուցանիշով ՀՀ 18 նախարարություններից առաջատար է Առողջապահության նախարարությունը, որը, ըստ Կառավարության կայքում հրապարակված տվյալների, կատարել է ընդհանուր 74,2 մլրդ դրամի (74,205,103,448 դրամ) գնում: 2017-ի ընթացքում մեկ անձից ամենաքիչ գնումներն արել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը՝ 4,3 մլն դրամ (4,365,800 դրամ): 

Առողջապահության նախարարությունից բացի մեկ անձից արված գնումների ցուցանիշով առաջին հնգյակում են նաև Պաշտպանության նախարարությունը, որը կատարել է ընդհանուր 5,249,263,526 դրամի գնում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ)՝ 2,989,338,952 դրամ ընդհանուր ցուցանիշով, Արդարադատության նախարարությունը (Արդնախ), որն անցած տարի մեկ անձից կատարել է ընդհանուր 1,184,563,140 դրամի գնում և Կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ)՝ 1,088,907,608 դրամ ցուցանիշով:

Մյուս 13 նախարարությունների դեպքում պատկերը հետևյալն է՝

  • Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)՝ 220,203,700 դրամ, 
  • Ֆինանսների նախարարություն (Ֆիննախ)՝ 114,447,700 դրամ, 
  • Սփյուռքի նախարարություն (ՍՆ)՝ 113,734,147 դրամ, 
  • Մշակույթի նախարարություն (Մշակնախ)՝ 100,907,524 դրամ,  
  • Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (ՏԶՆՆ)՝ 77,590,846 դրամ, 
  • Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)՝ 70,739,700 դրամ, 
  • Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (ՏԿՏՏՆ)՝ 55,219,418 դրամ, 
  • Բնապահպանության նախարարություն (Բննախ)՝ 54,415,158 դրամ, 
  • Գյուղատնտեսության նախարարություն (Գյուղնախ)՝ 47,703,713 դրամ, 
  • Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն (ԷԵԲՊՆ)՝ 33,931,364 դրամ, 
  • Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (ՏԿԶՆ)՝ 18,808,498 դրամ, 
  • Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ՍԵՀՆ)՝ 16,942,451 դրամ,
  • Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն (ՄՏԻԲՆ)՝ 4,365,800 դրամ: 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
13:35 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները