ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ալեքսանդր Ռիբակը 2-րդ անգամ է ներկայացնելու Նորվեգիան «Եվրատեսիլ» մրցույթում
13:55 12.03.2018

Ալեքսանդր Ռիբակը 2-րդ անգամ է ներկայացնելու Նորվեգիան «Եվրատեսիլ» մրցույթում

Երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Ռիբակը հաղթել է նախաեվրատեսիլյան մրցույթի եզրափակիչ փուլում՝ That's How You Write A Song երգով ու մասնակցելու է Լիսաբոնում «Եվրատեսիլ-2018» մրցույթում, փոխանցում է NRK-ն, որին վկայակոչում է «Հայկական ժամանակ»-ը:

Ռիբակը երկրորդ անգամ է ներկայացնելու իր երկիրը «Եվրատեսիլ» մրցույթում. առաջին անգամ 2009-ին է ներկայացրել «Հեքիաթ» երգով:

Մրցույթից հետո խոսելով իր սպասելիքների մասին՝ Ռիբակը հայտնել է, որ հույս ունի երկրորդ անգամ հաղթանակ տոնել եվրոպական այս մրցույթում:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Լիսաբոնում մայիսի 8-12-ը:

Լուսանկարը՝ 24tv.ua-ի

13:55 12.03.2018