ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնում է Լիբանան
14:35 12.03.2018

Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնում է Լիբանան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Լիբանան:

ՀՀ Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Նախատեսված են նաև Կարեն Կարապետյանի հանդիպումները Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Լուսանկարը՝ Gov.am-ի

14:35 12.03.2018