ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Այժմ 4-5 կմ է մնացել, մտնում ենք Աֆրինի կենտրոն». Էրդողան
14:55 12.03.2018

«Այժմ 4-5 կմ է մնացել, մտնում ենք Աֆրինի կենտրոն». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն ամեն վայրկյան կարող է մտնել սիրիական Աֆրին շրջանի նույնանուն շրջկենտրոն-քաղաք, այս մասին գրում է «ՀաբերԹյուրք»-ը, որին հղումով փոխանցում է Tert.am-ը:

«Շատ լավ ենք առաջ ընթանում, ու է՛լ ավելի լավ է լինելու: Այժմ 4-5 կմ է մնացել, մտնում ենք Աֆրինի կենտրոն: Այս պահի դրությամբ ոչնչացրել ենք 3.300 քուրդ ահաբեկչի»,- ասել է Էրդողանը:

Միևնույն ժամանակ մի շարք իրավապաշտպաններ ահազանգում են Աֆրինում սպասվող լայնամասշտաբ կոտորածի մասին և նշում, որ ՄԱԿ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի աֆրինյան ողբերգությունը կանխելու համար, գրում է gazeteduvat.com.tr-ը:

Լրատվակայքը հիշեցնում է, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Օդային առաջին հարձակումներից հետո հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
 
Լուսանկարը՝ Alta-Studio.ru-ի
14:55 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները