ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Շվեդիա
15:35 12.03.2018

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Շվեդիա

Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 12-13-ը պաշտոնական այցով կմեկնի Ստոկհոլմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Այցելության ընթացքում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Ստոկհոլմում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Շվեդիայի առաջատար վերլուծաբանների և փորձագետների հետ։

Լուսանկարը՝ Photolure-ի

15:35 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները