ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Անհայտ անձինք թուրքական մզկիթ են հրդեհել Բեռլինում
16:35 12.03.2018

Անհայտ անձինք թուրքական մզկիթ են հրդեհել Բեռլինում

Բեռլինում հարձակում է իրականացվել Ռեյնիքենդորֆ շրջանում գտնվող մզկիթի վրա: DW.com-ի փոխանցմամբ մարտի 11-ի գիշեր երեք անհայտ երիտասարդ կոտրել են թուրքական մզկիթի պատուհանը և հրդեհ են կազմակերպել այնտեղ:

Կատարվածի ականատեսը դարձած անցորդները ոստիկանություն են կանչել, սակայն իրավապահներին չի հաջողվել ձերբակալել այդ անձանց: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը, թեև մզկիթին պատկանող կառույցներից մեկն ամբողջությամբ այրվել է, փոխանցում է Tert.am-ը:

Ոստիկանության կարծիքով կատարվածը քաղաքական շարժառիթ ունեցող հանցագործություն է:

Կատարվածից մեկ օր առաջ Բադեն-Վյուրտենբերգ երկրամասի քաղաքներից մեկում նույնպես հարձակում է իրականացվել թուրքական մզկիթում, որի ուղղությամբ «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել:

Լուսանկարը՝ DW.com-ի

16:35 12.03.2018