ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող
17:55 12.03.2018

Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդ»-ին: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխանցումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0:

Football Today TV-ին տված հարցազրույցում հայ կիսապաշտպանն ասել է, որ «զինագործները» խաղում են իրենց երկրպագուների համար:

«Մենք մշտապես խաղում ենք նրանց համար, ովքեր գալիս և իրապես աջակցում են մեզ, այլ ոչ թե մարզադաշտ են գալիս միայն հաղթանակի համար»,- ասել է Մխիթարյանը՝ շնորհակալություն հայտնելով ակումբի երկրպագուներին:

Հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ:

Լուսանկարը՝ Arsenal.com-ի

17:55 12.03.2018

Ամենաշատ ընթերցվածները